1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ձերբակալել են մաչետեով, հրազենով և բենզինի տարայով զինված տղամարդուն` ԱՄն 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնալու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Փիթսֆորդ քաղաքի 44-ամյա բնակիչ Բենջամին Սմիթը ձերբակալվել է հունվարի 31-ին` Նյու Յորքում: Նրա ավտոմեքենայում հայտնաբերել են պարպված զենք, մաչետե և բենզինի տարա:

Նշվում է, որ ձերբակալելու պահին տղամարդն ասել է, թե «Բուշը կստանա իրենը»: Սմիթը նաև հավելել է, որ ինքն աշխատում է Բարբարա Բուշի` Բուշ-կրտսերի դստեր հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Սմիթի ծրագրերի մասին ոստիկաններին պատմել է նրա մայրը: Կնոջ խոսքերով` ինքը որդու տանը երկտող է գտել` «Ես կաշխատեմ Բուշի մոտ և Պենտագոնում: Ես պետք է սպանեմ վիշապին, այդ ժամանակ Բարբարա Բուշն իմը կլինի» գրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել