Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային բոլոր ռազմական կոնֆլիկտների մասնակիցներին կոչ է արել փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի օրերին պահպանել օլիմպիական զինադադարը և վայր դնել զենքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Նա նշել է, որ միանում է միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի այս սկզբունքին և կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադարը նշելով, որ սա անում է հոգալով, մասնավորապես, Սիրիայի, Հարավային Սուդանի ժողովուրդների մասին, ովքեր անիմաստ բռնության զոհեր են դարձել և կորուստներ կրել:

Պան Գի Մունը հիշեցրել է, որ 2013թ. նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը Ռուսաստանի նախաձեռնությամբ միաձայն որոշում է ընդունել օլիմպիական զինադադարի մասին:

Օլիմպիական զինադադարի սկզբունքը ծնունդ է առել դեռ օլիմպիական հին խաղերի ժամանակաշրջանում և ՄՕԿ-ի կողմից վերականգնվել է 1992 թ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել