Թե ինչո՞ւ են վարսավիրները մեղավոր արտագաղթի համարԿարդալով Արտակ Ալեքսանյանի <<Թե ինչո՞ւ են լրագրողները մեղավոր արտագաղթի համար>> հոդվածը, հասկացա, որ արտագաղթի համար մեղավոր է նաև իմ վարսավիրը: Դատեք ինքներդ. 9 տարի մազերս կտրում եմ նրա մոտ, և 9 տարվա ընթացքում ոչ մի կրեատիվ միտք, ոչ մի նոր բանաձև, ոչ մի նոր ուղի չառաջարկեց մազերիս վերաբերյալ: Հաջողակ վարսավիրների օրինակները նրան չեն ոգեշնչում՝ ոչ Զայցևի, ոչ Զվերևի օրինակները: Մազերս կտրելոււ ընքացքում անընդհատ բողոքում է պետությունից, հարկայինից, թանկացումից, անորոշությունից, Լևոնից, Քոչարյանից, Սերժից: Եվ համառորեն չի հասկանում, որ պետության վրա հույս դնելու և պետությանը փնովելու փոխարեն պետք է ապավինի ավյունով լեցուն իր երիտասարդական ուժերին, տեսնի մեր երկրի դրական երևույթները, պատմություններ իմանա դրական հերոսների մասին և իր կլիենտների ականջին պատմի այս ամենը՝ նվնվալու փոխարեն:

Իմ վարսավիրը մտածում է, որ Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում վարսավիր լինելն ավելի հեշտ է, նա չի էլ հասկանում, որ այս երկրներում ստիպված կլիներ կտրել ոչ միայն հայերի, այլև արաբների, սևամորթների, միջինասիական ժողովուրդների և անգամ թուրքերի մազերը: Վարսավիրս իր իներցիոն կյանքից պետք է հրաժարվի, հետաքրքիր, նոր բովանդակությամբ լի կյանք սկսի, բարձրացնի իր որակները, նոր թարմ գլուխներ և հերոսներ փնտրի իր մկրատի համար:

http://www.facebook.com/notes/artak-aleksanyan/%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել