Շատ ճիշտ ա` ինքը շատ լավ կարողանում ա մսխի պետական փողերը, դերասաններին ստրուկի տեղ օգտագործի, մարդկանց 25 տարվա վաստակը արհամարելով` հանի գործից, անօրինաբար թողնի փողոցում, ինչ է թե, հանդգնել է դերասանը կամ դերասանուհին պահանջի օրենքով իրեն հասանելիք գումարն ու վերաբերմունքը, իհարկե, նրա արցախցի լինելու հանգամանքն էլ պիտի հաշվի առնվի, ինչի մասին նա հիշեց միայն Քոչարյանի նախագահության օրոք և երևի կմոռանա Սարգսյանի նախագահությունից հետո: Երեք դատարան` այդ թվում վերաքննիչն ու վճռաբեկը, արդեն ապացուցել են օրենքի շրջանակներում, որ նա ապօրինաբար արդեն երեք տարի է հեռացրել է աշխատանքից դերասանուհու՝ հայտարարելով, որ նա ծերացել է, 48 տարեկանում դերասանները պիտի գնան թոշակի. դա է Դադասյան Ժիրայրի նոր «օրենքը». ես չեմ էլ կասկածում, որ նրան կդնեն, քանի որ այս սիստեմին միայն նման որակումով մարդիկ կարող են ծառայել...հայտնեմ ի գիտություն հենց Ժիրայրի, որ ես ամեն ինչ անելու եմ, ընդհուպ մինչև Եվրոպական դատարան, որպեսզի արդարությունը վերականգնվի Մնջախաղի Թատրոնի 20 տարվա դերասանուհի Ռուզաննա Հակոբյանին անօրինաբար հեռացնելու, նրան երեք տարի հացից ու աշխատանքից զրկելու, նրա իրավունքները լկտիաբար ոտնահարելու և այդ բոլորը ֆինանսապես և մնացած բոլոր միջոցներով փոխհատուցելու համար, իսկ եթե Մշակույթի նախարարությունը նման օրինախախտին պաշտոնի բարձրացում կանի, ապա նրանք նույնպես պատասխան պետք է տան:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել