Life.panorama.am-ը գրում է.
Որևէ երկիր մուտք գործելու արտոնագրի, վիզայի մերժման պատճառ կարող է լինել ցանկացած նրբություն՝ սկսած բանկային հաշվից մինչև մարդու արտաքին տեսք: Հիմնականում մարդկանց մերժում են վիզա տրամադրել մի քանի պատճառներով, ուստի շատ կարևոր է դեսպանատուն մտնելուց առաջ նախապես ամեն ինչ հաշվարկել:
1.Ոչ ամբողջական փաստաթղթեր: Յուրաքանչյուր երկիր ունի իր պահանջները ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի առումով, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ տվյալ երկրի դեսպանատան պաշտոնական կայքում կամ ուղղակիորեն դեսպանատանը: Վիզայի մերժման ամենատարածված պատճառներից է մեկ կամ երկու տեղեկանքների, անձնագրի էջերի պատճենների բացակայությունը կամ ոչ լիարժեք չլինելը, ինչպես նաև բանկային հաշվի հնացած կամ ոչ լիարժեք տեղեկանքը: Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել նվազագույն ապահովագրական վճարներին, քանի որ այդ պահանջի (նվազագույն վճարի) խախտումը միանգամից կհանգեցնի վիզայի մերժմանը:
2. Կեղծ տվյալներ: Դեսպանատուն ներկայացված բոլոր փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվում են: Այդ իսկ պատճառով վտանգավոր է փաստաղթերում կեղծ տվյալներ գրելը, օրինակ՝ սխալ աշխատավայրը կամ աշխատավարձի մասին իրականության չհամապատասխանող տեղեկանքը: Դեսպանատան աշխատակիցը կարող է ճշտող զանգ կատարել նշված կազմակերպություն և հեշտությամբ պարզել սուտը: Հաշվի է պետք առնել, որ այդ դեպքում կրկին վիզայի համար դիմելը դժվար կլինի, իսկ տվյալ երկիր գնալու արգելքը կարող է տևել 3 ամսից մինչև մեկ տարի:
3. Ոչ բարեկամական երկրի վիզաներ: Որևէ այլ երկրի հետ քաղաքական հարաբերությունների սրման դեպքում որոշ պետություններ չեն տալիս մուտքի արտոնագրեր և չեն թողնում երկրի տարածք նրանց, ովքեր արդեն եղել են ոչ բարեկամական երկրում: Ամենավառ օրինակն է Իսրայելում եղած մարդկանց վիզաներ չտրամադրելը Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Սուդանի, Լիբիայի և Իրանի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



