Asekose.am-ը գրում է.

Բուռն արձագանքով մեկնարկած  «Կարգին սքեթչ շոու»-ն, մի քանի ամիս տևած նկարահանումներից հետո, այլևս եթեր չի հեռարձակվելու: Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` պատճառը ցածր վարկանիշ ունենալն է: Լուրի իսկությունը ճշտելու համար, Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապվել հումորիստ, դերասան Անդրանիկ (Անդո) Հարությունյանի  հետ, ով պատասխանել է.

«Ոչ, պատճառը վարկանիշը չէ: Ուղղակի նյութ չկա այլևս: Ինչ վերաբերում է վարկանիշին, մեր հաղորդման վարկանիշը բավական բարձր է եղել, ինձ թվում է հեռուստադիտոներն էլ այցելելով համացանց և դիտելով մեր հաղորդման դիտումների քանակը` կհամոզվեն դրանում: Այստեղ պարզապես անեկդոտ չլինելու խնդիրն է»:

Հումորիստը ավելացրել է նաև, որ առաջիկայում սպասվում են էլ ավելի հետաքրքիր նորություններ Անդո-Ռաֆո զույգից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել