Բնությունը մարդուն սքանչելի մարմին է նվիրել, բայց երբեմն, ցավոք սրտի, հարկ է լինում մարմնի մասերը փոխարինել պրոթեզներով: Եվ դրանք ոչ միշտ են ոտքեր կամ ձեռքեր լինում:
1 Առնանդամի պրոթեզ
Այսպիսի պրոթեզը կարող է լիովին փոխել այն տղամարդկանց կյանքը, ովքեր էրեկցիայի խանգարումներ ունեն: Մասնագետները շատ երկար տարիներ աշխատել են կատարյալ պրոթեզ ստանալու համար: Հաշվի են առնվել անատոմիական բոլոր առանձնահատկությունները և արդյունքում ստեղծվել է մի սարքավորում, որը վստահորեն կարող է փոխարինել բնական սեռական օրգանը: Այնպես որ, նմանատիպ խնդիրներ ունեցող տղամարդիկ կարող են չանհանգստանալ: Լուծումն արդեն գտնված է:
2 Ջրահարսի պոչ
Հիմնականում փոխարինում են մարդկանց գոյություն ունեցող օրգանները, բայց որոշները կրեատիվություն են ցուցաբերում: Նոր Զելանդիայից Նադիա Վասսին դժբախտ պատահարի արդյունքում կորցրել էր իր ոտքերը: Նա ապշեցրել էր բժիշկներին՝ խնդրելով նրանց իրեն ջրահարսի պոչի պրոթեզ տեղադրել: Նրա պատվերով շքեղ պրոթեզ էր պատրաստվել: Աղջիկը վստահեցնում է, որ իրական հաճույք է լողալ այդպիսի գեղեցիկ պոչով:
3 Ութոտնուկի շոշափուկներ՝ ձեռքերի փոխարեն
Նրանց համար, ովքեր մարդկային վերջույթները շատ հասարակ են համարում, ևս մեկ տարբերակ գոյություն ունի: Պրոթեզներ նախագծող Քեյլեն Կաուն ութոտնուկի շոշափուկների նման պրոթեզներ էր ստեղծել, որոնք կարող են բռնել առարկաները և հեշտությամբ կատարել այլ գործողություններ:
4 Ֆունկցիոնալ ակնագունդ
Մի քանի գիտնականներ ակնային պրոթեզներ են ստեղծել, որոնք հետագայում կարող են օգնել կույր մարդկանց տեսնել շրջապատող աշխարհը: Second Sight ընկերության բիոնիկական աչքերի համակարգը ներառում է փոքրիկ ֆոտոխցիկ, որը կարող է «տեսնել» շրջակա միջավայրը և ստացված տեղեկությունները էլեկտրական ազդանշանների միջոցով ուղարկել ուղեղ, որն էլ կմշակի դրանք: 2013թ.-ին հրապարակվել էին Journal of Ophthalmology ամսագրի հետազոտության արդյունքները, որի ժամանակ 21 հիվանդ կարողացել էր գտնել և պարզել առարկաները և նույնիսկ կարդալ կարճ նախադասություններ:
5 Քթի պրոթեզ

Քթի առաջին պրոթեզը շատ վաղուց է հայտնվել, երբ դանիացի աստղագետ Տիխո Բրագեն սուսերամարտի ժամանակ զրկվել էր վերջինից: Լոնդոնի համալսարաններից մեկի մասնագետները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս քիթ «աճեցնել», որը բացարձակապես ոչինչով՝ նույնիսկ անատոնիական առաձնահատկություններով, չի զիջելու բնականին:
Սկզբում ապակե կառուցվածքն է ստեղծվում, որի արդյունքում իրական չափերի շրջանակը: Ապա ևս մի քանի նյութեր ավելացնելուց հետո, քիթը տեղադրում են աճը խթանող խցիկի մեջ:
Հաջորդ փուլում քիթը կարում են հիվանդի ձեռքի մեջ, որտեղ տեղի է ունենում հյուսվածքների վերջնական կազմավորումը: Վերջին փուլում պատրաստի քիթը տեղափոխում են դեմքի վրա և ավելացնում են լորձաթաղաթի հյուսվածքները, որպեսզի քիթը ֆունկցիոնալ դառնա:



