Panorama.am-ը գրում է.
Մամուլում այսօր հրապարակում էր եղել կաթի արտադրության` 2008-2013թթ-ի ցուցանիշների աճի տեմպի վերաբերյալ, որտեղ կասկածի տակ է առնվել 2013թ-ի կաթի արտադրության 657.0 հազ.տոննա ծավալը:
Հոդվածագրի կարծիքով՝ եթե 2008թ-ին արտադրվել է 661.9 հազ.լիտր կաթ, ապա ըստ իր հաշվարկների՝ վերը հիշատակված վեց տարիների կաթի արտադրության ծավալներով հաշվարկված` տարեկան շղթայական ինդեքսներով, ստացվում է, որ 2013թ-ին կաթի արտադրության ծավալը 3.6%-ով ավելին է, քան 2008թ-ին արտադրվածը:
Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, որտեղից մեր հարցին արձագանքեց ԱՎԾ աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը:
Ի պատասխան մեր հարցի, թե իրո՞ք 2013թ-ին 2008թ-ի նկատմամբ կաթի արտադրության ծավալը աճել է 3,6% -ով, Արսեն Ավագյանը մասնավորապես պատասխանել է.
«Իհարկե ոչ: Ենթադրում եմ, որ հոդվածագիրը իր հաշվարկներում օգտագործել է կաթի արտադրության վերաբերյալ 2009թ-ի նախնական օպերատիվ ցուցանիշը, քանզի վերջնական ստուգաճշտված տվյալները հրապարակվում են «Հայաստանի վիճակագրական տարեգրքերում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



