ՄԱԿ. Երկու շաբաթում սիրիացի փախստականների թիվն աճել է 100 հազարովPanorama.am-ը գրում է.

Երկու շաբաթում սիրիացի փախստականների թիվը աճել է 100 հազարով: Այդ կերպ ընդհանուր թիվը հասել է 2.3 մլն-ի: «Իտառ-տասս»-ը հայտնում է, որ այս թարմացված տվյալները Մյունխենում տված մամուլի ասուլիսի ժամանակ բերել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: 

Նրա խոսքով, զգալի աճել է Սիրիայում բնակվող այն քաղաքացիների թիվը, ովքեր հումանիտար օգնության կարիք ունեն: 

«Ավելի քան 9,3 մլն մարդ կարիքի մեջ է ապրում, այդ թվում և 6.5 մլն փախստական: Եվս 2.3 մլն մարդ փախստական է դարձել, և նրանց աջակցություն է պետք: Հումանիտար հարցերով գործընկերները հույսները դրել են միջազգային հանրության առատաձեռնության վրա, որպեսզի կյանքեր փրկեն և թեթևացնեն միլիոնավոր մարդկանց հոգսերը»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել