Ամենաանհեթեթ հարկերը մարդկության պատմության մեջLife.panorama.am-ը գրում է.

Պետական կառավարումը դժվար է պատկերացնել առանց քաղաքացիների կողմից վճարվող հարկերի: Սակայն միշտ և բոլոր ժամանակներում մարդիկ փորձել են խուսափել հարկեր վճարելուց, իսկ պետությունը փորձել է գտնել նորանոր միջոցներ՝ մարդկանց ստիպելու վճարել հարկեր: Արդյունքում աշխարհի տարբեր երկրներում ներդրվել են այնպիսի հարկեր, որոնք այնքան անհեթեթ են, որ միայն ծիծաղ են առաջացնում:

Օրինակ գերմանական կառավարությունը համարել է, որ Լիխտենշտեյն կոմունայում չափազանց շատ են ճնճղուկները: Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տան անդամ պարտավոր էր տարեկան 12 ճնճղուկ սատկացնել և հանձնել համապատասխան պետական մարմնին: Քանի որ թռչուններին բռնելը այնքան էլ հեշտ չէր. սկսվեց ճնճղուկների ստվերային առևտուր:

Իսկ ահա 12-րդ դարում Անգլիայում ներդրվել է հարկ վախկոտության համար: Այդուհետ զինվորները մարտերի ժամանակ վախկոտություն դրսևորելու համար ոչ միայն ենթարկվում էին ծաղրի, այլև պարտավոր էին թագավորին հարկ վճարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել