Yerevannews.am-ը գրում է.

Մեքսիկայում մեկ ամսվա ընթացքում գրեթե 300 մարդ է մահացել խոզի գրիպի պատճառով: Այս մասին հայտնում է РиаНовости–ին: Մեքսիկայում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 295, որից 271-ը մահացել են այսպես կոչված խոզի գրիպից: Մեկ ամսում Մեքսիկայում գրիպով վարակվածների թիվը  հասել է 2800-ի, որոնցից 2300-ը վարակված են խոզի գրիպով:

Բժշկական իշխանությունները հայտնում են, որ անհրաժեշտություն չկա դեռ համաճարակային տագնապ հայտարարել, քանի որ նրանք շարունակում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և պատվաստումներ անել , որպեսզի խթանեն համաճարակի հետագա զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել