1in.am-ը գրում է.
Բրիտանացի դերասանուհի Սիենա Միլերը դատարանում հաստատել է, որ News of the World թերթը, որը պատկանում է մեդիամագնատ Ռուպեր Մերդոկին, լրտեսել է իրեն և լսել է հաղորդագրությունները, որոնք նա թողել է դերասան Դենիել Քրեյգի հեռախոսի փոստային ծառայությանը: Դերասանուհին շատ վշտացած է, որ իր անձնական կյանքը, մասնավորապես Քրեյգի և նախկին ընկեր Ջու Լոուի հետ հարաբերությունները դարձել են հանրության սեփականությունը դեղին մամուլի շնորհիվ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին դերասանուհին հայտարարել է ուրբաթ` ցուցմունք տալով ներկայում փակված News of the World թերթի աշխատակիցները գործով, որոնք մեղադրվում են հայտնի անձանց հեռախոսները գաղտնալսելու մեջ:
2005թ. այս թերթում հրատարակվել է հոդված, որում ասվել է այն մասին, որ Սիենա Միլերը, ով այդ ժամանակ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Ջուդ Լոուի հետ, սիրավեպ է ունեցել Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգի հետ:
Երեքշաբթի պարբերականի նախկին թղթակից Դեն Էվանսը խոստովանել է, որ որսացել է Միլերի հաղորդագրությունը` կոտրելով Քրեյգի հեռախոսի փոստային ծառայությունը:
Սիենա Միլերը հաստատել է, որ իրոք թողել է Էվանսի ցուցմունքում հիշատակված հաղորդագրությունը:
«Ես միշտ Դենիելի հետ իմ խոսակցությունն ավարտել եմ՝ «Ես քեզ սիրում եմ» նախադասությամբ: Դա ընկերության արտահայտում էր: Դրանից սենսացիոն լուր սարքեցին: Շատ եմ ցավում, որ դա դարձավ համընդհանուր քննարկման առարկա» ,- ասել է բրիտանացի կինոաստղը:



