Facebook-ի առաջին երեք օգտահաշիվները անգամ գոյություն էլ չունեն: Facebook-ում գրանցված ցանկացած մարդ ունի ID համար, որը ստեղծվել է այն ժամանակ, երբ նա միացել է Facebook-ին: Համարները խիստ հաջորդականությամբ չեն հատկացվել: Առաջին մի քանի միլիոն համարները հատկացնելիս հաշվի է առնվել օգտատիրոջ համալսարանը, օրինակ՝ Հարվարդի օգտատերերին տրվում էր 0-99999, Ստենֆորդի օգտատերերին՝ 200000-299999 և այսպես շարունակ:

2005 թ.-ի սեպտեմբերին ավագ դպրոցի աշակերտները Facebook-ին միանալու թույլտվություն ստացան, և համակարգը փոխվեց: Երբ մի տարի անց Facebook-ը հասանելի դարձավ բոլորի համար, համակարգը կրկին փոխվեց: Սա նշանակում է, որ Facebook-ի ամենաառաջին օգտատերերին կարելի է տարբերակել իրենց մի կամ երկու թվից բաղկացած ID համարներով: Որոշ օգտատերեր դուրս են եկել Facebook-ից, սակայն շատերը մինչ օրս էլ գրանցված են այնտեղ: Ցուկերբերգը Facebook-ի առաջին օգտատերն էր, սակայն նա համար առաջինը չէ: Առաջին երեք հաշիվները թեստավորման համար էին նախատեսված, ուստի Զակին բաժին հասավ 4-րդ համարը:   


Նրա համահիմնադիրներ Քրիս Հյուզին բաժին հասավ 5-րդ, իսկ Դաստին Մոսկովիցին՝ 6-րդ համարը: Հյուզը Facebook-ի առաջին պաշտոնական ներկայացուցիչն էր: Ընկերությունից դուրս գալուց հետո՝ 2008-ին, Հյուզը ղեկավարում էր Բարաք Օբամայի օնլայն քարոզարշավը: 2012 թ.-ի մարտին նա գնեց New Republic քաղաքական ամսագիրը: Իբրև ամսագրի գլխավոր խմբագիր՝ նա նպաստել է, որպեսզի ընկերության վարկանիշը բարձրանա և շահույթն ավելանա: Մոսկովիցը ընկերության տեխնիկական մասի պատասխանատուն էր: Նա ևս դուրս եկավ ընկերությունից 2008 թ.-ին և սկսեց զբաղվել ծրագրային ապահովման միջոցների ստեղծմամբ:

Երրորդ համահիմնադիրը Էդուարդո Սավերինն էր: Նրա ID համարը 41 է, ուստի նա ամենավաղ շրջանի օգտատերերի քսանյակում չի հայտնվել: Առաջին հորիզոնականներում է Էրի Հասիթը: Հիմնադիրներից հետո նա է առաջինը գրանցվել Facebook-ում: Այդ ժամանակ Ցուկերբերգն ու նա միևնույն սենյակում էին մնում:  Հարվարդն ավարտելուց հետո Հասիթը տեղափոխվեց Իսրայել:

Facebook-ի վաղ շրջանի օգտատերերից է Էնդրյու Մակքոլամը, ով Ցուկերբերգին ճանաչում էր ինֆորմատիկայի դասընթացից, որը նրանք երկուսն էլ անցել էին: Մակքոլամը ներկայումս աշխատում է NEA վենչուրային ընկերությունում: Ինչպես վաղ շրջանի օգտատերերից շատերը, նա ևս իր դերակատուրումն ունեցավ Facebook-ի ստեղծման գործում: Ի թիվս այլ ներդրումների, նա ստեղծել է այն ժամանակ thefacebook կոչվող սոցիալական ցանցի առաջին լոգոն՝ Ալ Պաչինոյի կապույտ և սպիտակ պիկսելացված նկարը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել