Panorama.am-ը գրում է.
«Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի կալանավոր, սպանության փորձ կատարելու համար մեղադրվող Թովմաս Վարդանյանը դիմել է ինքնավնասման` կտրելով ձախ նախաբազկի երակները: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժօգնությունն ստանալուց հետո, տեղափոխվել է կալանավայր: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը:
Փաստաբանը ասաց, որ իր պաշտպանյալին, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը անհրաժեշտ հոգեմետ դեղորայքը չի տրամադրել: Նա տեղեկություն չունի, թե ինչու դեղորայք չեն տրամադրել, բայց առաջիկայում մտադիր է ՔԿՀ-ի ղեկավարության անգործության դեմ իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/02/01/nubarashen-prisoner/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



