Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 19-րդ տուրում` «Այնտրախտի» դեմ արտագնա խաղից հետո նշել է, որ դաշտի տերերի դարպասապահը  հիանալի էր խաղում:

«Մենք  շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն Դաֆարին շատ լավ խաղաց: Նման հաղթանակներ հաճախ չենք ունենում, սակայն այսօր հենց այդպիսի օր էր: Երեք միավոր ստանալու համար մեծ ջանքեր է պետք ներդնել: Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները արտագնա խաղում առավելության հասան 2:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել