Լուսանկարչության արվեստն այսօր բավականին տարածված է ու բազմաթիվ տաղանդավոր լուսանկարիչներ կան, ովքեր տարբերվում են իրենց ձեռագրով ու հետաքրքրություններով՝ արտահայտված նրանց աշխատանքներում:
Այսօր ձեր դատին կհանձնենք գերմանացի տաղանդավոր լուսանկարիչ Մատիաս Հեքերի աշխատանքները: Հեքերն ապրում ու ստեղծագործում է Դրեզդենում: Թեև նա սովորել է համակարգչային գիտություններ, բայց դեռ 2008թ.-ից տարված է լուսանկարչությամբ: Լուսանկարիչը հասցրել է նաև իր աշխատանքները Բեռլինում հանել ցուցահանդեսի:
Հեքերը սիրում է լուսանկարել հետաքրքիր ու յուրօրինակ ճարտարապետական լուծումներ ունեցող շինություններ, ֆիքսել լքված վայրերի գեղեցկությունն ու խորհրդավորությունը, լուսանկարել բնությունը, քաղաքային տեսարաններ, մարդկանց, ինպես նաև հարսանեկան լուսանկարներ:
Ստորև կարող եք դիտել մեր կողմից առանձնացված` Մատիաս Հեքերի ամենատպավորիչ աշխատանքները:
Լքված վայրեր:






































Եթե ձեզ դուր եկան աշխատանքները, նրա բազմաթիվ այլ աշխատանքները դիտելու համար այցելեք նաև լուսանկարչի պաշտոնական կայքէջն այստեղ:



