Կարինե Կիրակոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-դասարան: 

Հաճախ մենք ասում ենք «չեմ կարող» կամ «ես ընդունակ չեմ», առանց գիտակցելու, որ դա մենք չենք ասում, այլ մեր մեջ գտնվող ևս մի ուժ։ Բայց թե ի՞նչ ուժ է դա՝ մենք չգիտենք։ 
Միայն հասկանում ենք, որ այն բացասական է և կառավարում է մեզ։ Իսկ ավելի կոնկրետ` դա մեր մեջ ապրող թշնամին է, որը բույն է դրել մեր ներսում եւ համառորեն դրդում է քայլերի, որոնք իրականում չպետք է անենք։ Օրինակ, երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու դուք չեք կարող անել այս կամ այն բանը: Ենթադրենք` սովորել բարդ դասը, լուծել որևէ դժվար խնդիր։ Ինչո՞ւ: «Որովհետև մենք չենք կարող»,-ասում է մեր ներսում ապրող թշնամու ձայնը։ Բայց ինչո՞ւ չենք կարող: Այդ հարցը մեզ չենք տվել, որովհետեւ երբեք էլ չենք մտածել։ Եթե մտածենք եւ հասկանալի դարձնենք մեր չսովորելու պատճառը, կհասկանանք, որ իրականում մենք կարող ենք, պարզապես պետք է տրամադրենք մեզ և, որ ամենակարևորն է՝ չենթարկվենք մեր մեջ գտնվող թշնամուն։ Եթե դու համարում ես, որ չես կարող, ուրեմն դու պարտվել ես: Դու ի զորու չես պայքարել ինքդ քո դեմ։ Եթե դու չկարողանաս վերացնել քո ներքին թշնամուն, անկարող կլինես պայքարել արտաքին թշնամու դեմ։ Իսկ ներքին թշնամին ավելի վտնգավոր է, քան արտաքինը։ Ուրեմն նախ եւ առաջ հաղթիր քո մեջ ապրող թշնամուն, որ կարողանաս դիմակայել արտաքին աշխարհի հարվածներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել