Life.panorama.am-ը գրում է.

Սոնա Ռուբենյանն ու The Beautified Project-ը դուետ են նախապատրաստում

«Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագիծն ի սկզբանե սիրվեց ու գնահատվեց հասարակության կողմից, քանզի այնտեղ հնչում է միայն լավ ձայն և մասնագետի կարծիք… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը «Հայ սուպերսթար» 5-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է, ով շատերին գրավեց իր գեղեցիկ ու հարթ ձայնով և մշտապես ժպտացող աչքերով…

-Սոնա, հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Այս շրջանում մասնակցում եմ մի քանի նախագծերի, որոնցից կնշեմ մասնակցությունս «Արտ Թիմ» ընկերության և «Շարմ Հոլդինգի» «Սիրո Կամուրջ» մյուզիքլին։

-Ի՞նչ կերպարում եք ներկայանալու:

-Գլխավոր հերոսուհու՝ Աննայի դերակատարն եմ, ով բնավորության ինչ-որ գծերով նման է ինձ։ Այս մյուզիքլին մասնակցությունս շատ եմ կարևորում, քանի որ այն շատ մեծ դպրոց է ինձ համար: Աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր իրենց գործը շատ լավ գիտեն: Հենց դա է, որ երգչի, դերասանի մոտ մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում և թույլ տալիս միանգամից ինտեգրվել այս մեծ ու պրոֆեսիոնալ թիմին։ Այժմ փորձերի եմ մասնակցում, որովհետև փետրվարի 7, 8, 9-ին ունենք ներկայացումներ: Մեծ սիրով հրավիրում եմ բոլորին… Նաև արդեն մի քանի ամիս է «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրում ներկայացնում եմ հետաքրքիր մի էջ, որը կոչվում է «Մելոդիկա» . ներկայացնում եմ մի երգի պատմություն… Մասնակցում եմ տարբեր համերգային ծրագրերի, Հանրային հեռուստաընկերության  «Երգ Երգոց» հաղորդմանը։

-Չե՞ք պատրաստվում տեսահոլովակ նկարահանել:

-Իհարկե պատրաստվում եմ, նամանավանդ, որ շատ լավ հնարավորություն է ընձեռվել… Վերջերս մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին։ Հաղթեցի ու մրցանակ ստացա տեսահոլովակի նկարահանում: Այնպես որ, շուտով կսկսենք նկարահանումները…

-Իսկ ո՞ր երգի հիման վրա տեսահոլովակը կլինի:

-«Աշնան սերենադ»…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել