«Բոլոր նրանք, ովքեր ունեն անշարժ կամ շարժական գույք եւ համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի եւ հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլեւ վճարումներ կատարել առցանց վճարման համակարգի միջոցով, այդ թվում նաեւ եթե նույն հարկատուն ունի պարտավորություններ մի քանի վարչական շրջաններում միաժամանակ»,- նշել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը:
19.10.2011, News.am
«Մեկնարկել է ավտոմեքենաների տեխզննման նոր գործընթացը հուլիսի 1-ից մեկնարկել է նաեւ տեխզննման նոր գործընթացը: Վարորդներն այլեւս տեխզննման կտրոն ձեռք բերելու համար տեխնիկական կայան չեն գնա, վճարումներ կկատարեն բանկերում, այդտեղ իսկ ձեռք կբերեն տեխզննման կտրոնները, որից հետո՝ դարձյալ բանկից վերցված մյուս կտրոնով՝ տարվա ընթացքում իրենց հարմար ժամանակ կդիմեն իրենց նախընտրած տեխզննման կայան: Կառավարության նպատակն այս փոփոխությամբ այն է, որ վարորդները տեխզննման կայաններին տարբեր չափերի ավելորդ գումարներ չվճարեն, իսկ տեխզննման կայանները՝ մրցակցության ուժով անցնեն որակյալ սպասարկման»:
22.07.2011, «Առավոտ» օրաթերթ
Երևանյան ցուրտ առավոտ, N թաղապետարան, N սենյակ։
Ես (խանդավառ). «Բարև ձեզ, ինձ կտա՞ք իմ մեքենայի գույքահարկի առցանց վճարման կոդը։ Առանց էդ կոդի e-payments համակարգով վճար չի ընդունվում»։
Նա (չարախինդ). «Տալը կտամ (կոդը), բայց մեկ ա, էլի պիտի գաք»։
Ես (զարմացած). «Թաղապետարա՞ն… ինչի՞ համար»
Նա (ռոբոտային). «Առանց զրոյականի (գույքահարկի մասով պարտք ու պահանջի բացակայության մասին տեղեկանքի) ձեզ տեխասմոտրի կտրոն չեն տա»։
Ներքին ձայնս (հուզված). «что за х&#*я (էս վերջերս նման դեպքերում, երևի հաշվի առնելով երկրի նոր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, էս տեսակ հարցերում ներքին ձայնս միշտ ռուսերենի ա անցնում)»:
Ես (արտաքուստ հանգիստ). «Բա էլ առցանց վճարման համակարգի իմաստը ո՞րն ա, որ էդ թղթի հետևից պիտի գամ հասնեմ էստեղ…»։
Ներքին ձայնս (անզուսպ). «Կարմիր լենտեր կտրելուց հետո ազգիս մեծամեծները որ ինտերվյուներ են բաշխում լրատվականներին, ոնց որ չեն հիշատակում, չէ՞, թե՝ ճիշտ ա, հինգ հարյուր տրիլիոն դոլարով մի նենց սուպեր-պուպեր համակարգ ենք դրել, որ չորս տարեկան երեխան, գարշոկին նստած, իր էն չինական խաղալիքի ձեներ հանող կամպյուտերով էլ կարող ա բոլոր հարկերն ու տուրքերը վճարի, բայց մեկ ա՝ մի քանի թուղթ պետք ա բերեք տեղում պեչատել տաք, որ էդ ամեն ինչը աշխատի…
Կամ ինչի՞ պիտի հերթական անգամ իշխանություններին տեղեկանքով ապացուցեմ, որ հարկերս ժամանակին վճարել եմ, որ պարտք ու պահանջ չունեմ, որ ուղտ չեմ, որ վերջին շաբաթվա ընթացքում մարդ չեմ սպանել, թունավոր լուծ չեմ ընկել, ակտիվիստական շարժումներին չեմ մասնակցել, չեմ բողոքել, հարբած ղեկին չեմ նստել, ընտրություններին Չակ Նորիսին չեմ քվեարկել… բա ինչի՞ համար են իմ վճարած հարկերով էդքան դառմայեդ կերակրում… թող իրենց թղթերում, պապկաներում, համակարգիչներում, համաշխարհային բանկի միլիոնանոց վարկերով ներդրած սուպեր-պուպեր-համակարգերում զետեղված տեղեկատվական շտեմարաններից տեղեկանան, որ քաղաքացի այսինչ այսինչյանը, էս դեպքում՝ ես, պետությանը պարտք է… թող մի թղթային կամ էլեկտրոնային բարաթ գրեն հարկադիր կատարման սուպեր-պուպեր համակարգին, նրանք էլ գան քաղաքացի այսինչ այսինչյանին, էս դեպքում՝ ինձ գնդակահարեն։ Սա նույնը չի՞, թե պետավտոտեսուչը մեքենադ կանգնեցնի, ու տեղեկանք ուզի, որ վերջին երկու տարում չես տուգանվել, որ ինքն էլ իմանա՝ ինչ խստությմաբ վարվի հետդ։ Այ բալամ՝ դուք, ձեր համակարգը, ձեր հարկերը (ձերն են, բա հո մերը չեն… մեզ էդ հարկերից ի՞նչ)… Չնայած լավ ա դատվածության մասին տեղեկանք ու մեզի անալիզ էլ չեն ուզում»։
Վճարեցի։
Ես (թուլացած). «Իսկ հիմա միանգամից բանկ եմ չէ՞ գնում»
Նա (խանդավառ). «Չէ, ի՞նչ բանկ, մտեք N սենյակը, էնտեղ պիտի պեչատեն էդ տեխասմոտրի թուղթը»։
Ես (անտարբեր). «Չհասկացա, էլի բա՞ն են փոխել։ Անցյալ տարի բանկ գնացի էդ անտեր թուղթը վերցրեցի, ու միանգամից տեխասմոտրի տեղը գնացի, որ պեչատեն»։
Նա (ռոբոտային). «Հիմա էդ ամեն ինչը N սենյակում մի ժամվա մեջ կանեն»։
Ներքին ձայնս (կատաղած). «Այ քուր ջա՜ն, ա՛յ հարգելիս, ա՛յ քո հոգուն մատա՜ղ, ա՛յ…, ի՞նչ մի ժամ, մի ժամ ա արդեն հերթի մեջ էի, հիմա էլի՞ մի ժամ։ Կամ էդ ի՞նչ պիտի անեն էդ մի ժամում թաղապետարանի աշխատակիցները»։
Ես (զուսպ). «Այսինքն էլ բանկ գնալու կարիք չկա՞։ Ծառայությունը տեղափոխել են թաղապետարա՞ն»։
Նա (նյարդային). «Դե չէ, էլի բանկով ա… ուղղակի իրանք ամեն ինչ էստեղ ունեն՝ համ ԱՊՊԱ, համ՝ տեխասմոտր։ Մի ժամվա մեջ սաղ կանեն, կտան»։
Ներքին ձայնս (խուճապահար). «Լա՜վ, պարզ ա՜… թռա՛ր ստուց, Օվանիտաս տղա, քանի մի 70 տոկոս էլ գույքահարկիդ մեջ չեն մտել ու մի երկու նոր տեղեկանք չեն ուզել, որ ձախլիկ չես ու որ ֆեյսբուքում ես ու դու չենք գալու ավել պակաս դուրս տանք»։
Երևանյան կիսացուրտ կեսօր, N բանկ։
Ես (հոգնած). «Վե՞րջ, կարող եմ գնա՞լ արդեն»։
Նա (ապրոմակցող). «Չէ, տարեք թաղապետարան, թող պեչատեն»։
Ես (հեգնական). «Որ չտանեմ ինձ կար՞ող ա գնդակահարեն»։
Նա (խոժոռված). «Դժվար թե գնդակահարեն, բայց կարող ա պրոբլեմ լինի, էլի… իրանք պետք ա իրանց մոտ գրանցեն, որ մուծել եք։ Եսիմ, տենց են ասում»։
Ներքին ձայնս (հուսալքված). «Օվանիտաս տղա, քշի գազանանոց էն ուղտի տեղեկանքը նա վսյակի վերցնենք, մարդ ես… էս երկրում հլա շատ ա պետք գալու»։
Հ.Գ. Միանգամից միտս եկավ էս պատմությունը