1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Նյու Յորքի դատարանը հավանության է արժանացրել համաձայնագիրը, որի համաձայն՝ ԱՄՆ խոշոր բանկերից մեկը՝ Bank of America-ն, ներդրողներին կվճարի 8.5 մլրդ դոլար՝ որպես վնասի փոխհատուցում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Դատավոր Բարբարա Քեփնիկը արդարացի է համարել 2011-ի հունիսին Bank of America-ի և ներդրողների միջև կնքված պայմանագիրը: Bank of America-ի ներդրողների թվում են Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը, Freddie Mac հիփոթեքային ընկերությունը, Pimco Investment Management և Blackrock Financial Managment ֆինանսական ընկերությունները:

Ներդրողները Bank of America-ից փոխհատուցում են պահանջել այն վնասների դիմաց, որ նրանք կրել են Countrywide Financial ընկերության հիփոթեքային պարտատոմսերի պատճառով: Այս ընկերությունը ներդրողներին հիփոթեքային պարտատոմսեր է վաճառել, որոնք չեն համապատասխանել որակի չափանիշներին, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի սկզբում արժեթղթերի գների անկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել