1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել արաբական երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովի երկրորդ փուլին: Այս մասին նա հայտարարել է Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ:

Ալ-Ջարբան հայտարարել է, որ Ազգային կոալիցիան շարունակում է պնդել, որ երկրում ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է անցումային կառավարություն ստեղծել: Նա նշել է, որ այդ կետն ամրագրված է 2012-ի ամռանը կայացած «Ժնև-1» համաժողովի ամփոփիչ կոմյունիկեում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Ջարբան ընդգծել է, որ անկախ ամեն ինչից՝ կմասնակցի փետրվարի 10-ին անցկացվելլիք համաժողովին: «Մենք որոշում ենք ընդունել և գործը կհասցնենք ավարտին»,- ասել է նա: 

Նրա խոսքով՝ սիրիական ընդդիմադիր ուժերը պատրաստ են ճգնաժամի քաղաքական լուծում փնտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել