1in.am-ը գրում է.

Նյու Ջերսի նահանգի Մեթլայֆ մարզադաշտի մոտակայքում գտնվող հինգ հյուրանոցներ ստացել են կասկածելի փոշով ծրարներ: Նշենք, որ առաջիկա կիրակի օրը մարզադաշտում տեղի կունենա այս տարվա ԱՄՆ-ի սպորտային գլխավոր իրադարձությունը՝ ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթի համար խաղը: 

Ինչպես նշում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները՝ նման ծրար է ստացել նաև Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդոլֆ Ջուլիանը՝ հաղորդում է ITAR-Tass-ը:

Ներկա դրությամբ ոստիկանության աշխատակիցները ու ՀԴԲ-ն խուզարկում են մարզադաշտի շրջակայքը և զուգահեռ ստուգում են՝ արդյոք փոշին որևէ վտանգ պարունակում է, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել