Հարգելիներս, չնայած այն, ինչն ուզում եմ հիմա ասել՝ դրա հասցեատերերից իմ ՖԲ ընկերների մեջ կարծում եմ չկան կամ՝ ... քիչ կան: Բայց ասեմ:
Հայության մեջ ընդունված է, որ որոշ արժեքներ համարվում են սրբություն, սրբատեղի: Իսկ որպես կանոն, գրված, թե չգրված, սրբությունների, սրբավայրերի հանդեպ ունենում ենք պատկառանք, մեծարանք ու հարգանք:
Բա որ այդքանը գիտեք, տո այ կեղծավոր ցուցամոլներ, ինչո՞ւ եք Եռաբլուր այցելում, արևածաղիկը, մարզահագուստը և հողաթափերը թող ինձ ներեն՝ սեմչկա չրթելով, սպառծիվնիով ու չստերով:
Սուտ և ձևական են ձեր հարգանքի խոնարհումները, եթե անգամ այս տարրական բանը չեք հասկանում:
Մի խոսքով, շատ չերկարացնեմ, քանի որ հասկացողը հասկացավ, չհասկացողին էլ՝ ... թարս խիար:
Հ.Գ. Ի դեպ, այս մասին մի խումբ ազատամարտիկ ընկերներ խնդրեցին, որ ես քաղաքավարի գրառեմ՝ որպես նախկին «վարժապետ», քանի որ եթե իրենք գրեին՝ լրիվ ուրիշ բառապաշարով կգրեին՝ մեջբերելով փողոցի «այբբենարանից» ...



