Հետաքրքիր է, չէ՞… Հարսնաքարում մարդ են ծեծել, խեղճը մահամերձ պառկած է: Եղածը փաստելու վերլուծելու տեղը, չգիտես, թե ինչու, բոլորը հիշեցին, որ նա զինծառայող է և բազում սխրանքներ ունի հայրենիքի հանդեպ: Այ քեզ բան … կարծես թե եթե բանակի սպա չլիներ, մարդուն կարելի էր քացու տակ առնելով սպանել:
Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում գրեթե ամեն մի մեծահարուստ կամ ազդեցիկ պաշտոնյա “դոբերմանների” մի ոհմակ է պահում կողքին, որոնց ամեն րոպե կարող է քսի տալ յուրաքանչյուրիս վրա: Ինչո՞ւ ենք զարմանում: Հիշո՞ւմ եք Պապլավոկի դեպքերը, երբ “դոբերմանները” ծեծելով մարդ սպանեցին զուգարանում: Ընդհանրապես ծեծելով հարաբերվելը մեր անկախ հայրենիքում սովորություն է դարձել էս վերջերս: Մարզպետը կին է ծեծում, քաղաքապետը` նախագահի աշխատակցին: Ուշագրավ է նաև, որ նման դեպքերը ոչ թե քրեական, այլ ադմինիստրատիվ ընթացք են ստանում: Քաղաքապետին ուղղակի ազատում են աշխատանքից: Կարծես թե իր գործը լավ չի կատարել:
Լակոտները քաղաքի կենտրոնում բար են վառում, ոմանք շատ լուրջ ասում են, թե “լավ են արել` վառել են”: Փաստորեն, ապրում ես վտանգի մեջ, ջունգլիներում և ամեն րոպե մի գոլդ համարներով սպիտակ “նիվի-տղա” կարող է քշել վրեդ: Ճապոնական մի անեծք կա. “փոփոխությունների ժամանակ ապրես”: Այսինքն` հույս ունենանք, որ երբևիցե ծառերից վայր կիջնենք: Ես կարծում եմ, ավելի շուտ վայր կիջնեինք, եթե չլիներ այն մտավոր աղբ ստեղծող զանգվածը, որը փորձում է արդարացնել այդ բոլոր այլանդակությունները: Մեզ մոտ ոչ թե սահմանադրությունն է գործում, այլ գործում են “պանյատկեքը”, փողոցային հարաբերությունները: Ուրեմն եթե դուրսը կրակում են մի արվամոլի, ճիշտ են անում, որովհետև նա միասեռական է, այլասերված և Հայի կենսակերպին հակառակ է: Իսկ եթե սպա են ծեծում, այ էդ արդեն չեղավ…սխալ են անում : Եթե ծեծում են հասարակ ուսուցչի, ապա ընդհանրապես “մեր գործը չի, ախպեր, կարողա ինքը սխալ բանա ասել կամ Չարենցի անտիպ գործերնա կարդացել բարձրաձայն”:
Մի խոսքով, գողական, այլանդակ բարքերով մի հասարակություն ենք դարձել: Բայց ամենասարսափելին այն է, որ այդ օրենքներով կարող են ապրել ոչ միայն սև հագած ճիճվանման ծիծակ կոշիկներ կրողները, այլ հասարակության ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող անձինք, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ: Մի հիմար` արդեն չեմ հիշում, թե ով, շատ լուրջ ուզում էր բացատրել, որ DIY ակումբը տղերքը ուղղակի վառել են, ոչ թե պայթացրել: Պարզվում է, որ հրկիզել կարելի է, իսկ պայթեցնել` ոչ: Այսինքն պայթեցնելը սխալ է, իսկ վառելը` ճիշտ: Մանավանդ, եթե ակումբը միասեռականներին է պատկանում: Եվ հասարակության մի մեծ մաս համաձայնվում է դրա հետ: Սիրելիներս, ուրեմն եթե պարզվի, որ Հարսնաքարի “դոբերմանները” ոչ թե հայկական բանակի սպա են ծեծել, այլ մի երիտասարդ ռոքերի, այդ դեպքում ի՞նչ: Կքննարկվի նրա բարոյական կերպարը, կհիշեն, որ նա եկեղեցի չի գնում, բանակում չի ծառայել և կասկածելի շրջապատ ունի: Հետո կասեն, որ նրան ծեծել են դաստիարակչական նկատառումներով, որ այլանդակ բարքեր չտարածի և նրա ոչ արիական գանգը պետք է ցխել:
Ակամայից հիշեցի Այաթոլլա Խոմեյնիի կանոնագիրքը: Կանոններից մեկում ասված է (ցավոք, ցիտել չեմ կարող, ինձ ուղղակի թեհրանահայ ընկերներս բառացի բացատրել են ). եթե երկրաշարժի ժամանակ տունը փուլ գա և տղամարդը վերևի հարկից ընկնի ներքևի հարկ իր հարազատ մորաքրոջ կամ հորաքրոջ վրա և սեռական ակտ կատարի նրա հետ, դա հալալա: Այսինքն, Աստծո կամքն է այդպիսին: Իսկ բոլոր այլ դեպքերում մորքուրի կամ հորքուրի հետ չի կարելի սեքս անել, դա հարամ է համարվում: Տեսեք, մտքի ինչպիսի հանճարեղ թռիչք: Դե իհարկե, Պարսկաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ հարազատ հորքուրին կամ մորքուրին “դոմփելը” լավ բան չի` անկախ Աստծո կամքից և երկրաշարժից, բայց դրա մասին չեն խոսում, մոլլեքից վախենում են:
Պարզվում է` մուսուլմաններից հեռու չենք գնացել: Ես կասեի` կամաց-կամաց վերածվում ենք մուսուլմանական, խավարամիտ, ասիական հասարակության: Եթե մարդ ես ծեծում փողոցում, բայց նա բանակի սպա է, դա հարամ է, ճիշտ չի: Իսկ եթե հասարակ մահկանացու, դեռ պետք է պարզել, թե ինչու են ծեծել: Կարող է իսկապես հասնո՞ւմ է:
Այս խայտառակությունների մեջ ես չեմ մեղադրում միայն նրանց, ովքեր սեփական արտաթորանքից վախենալով, “դոբերմաններ” են պահում իրենց շուրջ: Մեղավոր են նաև նրանք, ովքեր անիմաստ ծակ հայրենասիրությամբ և յուղ վառելով քրտինքի հոտից բացի ատելություն են տարածում մեր երկրում: Ճիշտ ու սխալ են ման գալիս: Ամեն մի երևույթին Մոնթեի կամ որևէ այլ հերոսի նկար են դեմ տալիս:
Ամեն մի ծեծված քաղաքացու, ամեն մի բռնաբարված և ինքնասպան եղած ստորացված զինվորի համար պատասխան են տալու: Պատասխան են տալու նրանք, ովքեր ատելություն են հրահրում իրար հանդեպ, որ իրանց տափակ ՃՇՏԻՑ բացի ոչ միայն չեն ընդունում ուրիշի ճշմարտությունը, այլ նաև անասնական ագրեսիա են դրսևորում մերձավորի նկատմամբ: Ովքեր Չարենցից միայն “Ես իմ անուշ Հայաստանի"-ն են կարդացել: Պատասխան եք տալու մի օր ձեր խղճի առաջ և այդ դեպքում ձեր փտած “գոլդ” համարներով քահանանը ձեր մեղքերը չի քավի: