Մանկության վառ հիշողությունները մնում են մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում. ափիդ մեջ նստած ձյան առաջին փաթիլը, օճառաջրի առաջին պղպջակը, ամանորյա տոնածառի հոտը… այս ամենը, հիրավի, անկրկնելի տպավորություններ են, որոնք մոռանալը դժվար է: Սակայն քիչ է միայն ապրել նման պահեր, ցանկացած լավ ու սիրող ծնող պարզապես պարտավոր է նման հուշեր պարգևել նաև իր զավակին, ուստի առաջարկում ենք Ձեզ 75 վառ հիշողություն, որոնք անպայմանորեն պետք է ունենա ձեր երեխան:
- Արտացոլել արևի ճառագայթը հայելու միջոցով
- Նայել, թե ինչպես է ծիլ տալիս սերմը
- Միասին սահել սահնակով
- Ցուրտ եղանակին դրսից ճյուղ կտրել և բերել տուն
- Նարինջի կեղևից կենդանու երախներ սարքել
- Նայել աստղերին
- Թղթի տակ մանրադրամ դնել և մատիտով տպել դրա վրայի գրվածները
- Մատիտը թափ տալ այնպես, որ թվա, թե այն փափուկ է
- Ծակել սառույցը թաք ջրի շթի տակ
- Գդալի մեջ շաքար հալեցնել
- Թղթից տոնածառի ժապավեններ ու մարդուկներ պատրաստել
- Ձեռքերի շողքով կենդանիներ ցույց տալ
- Ջրի վրա օղակներ բաց թողնել
- Արագ թերթվող տետրի մուլտֆիլմ պատրաստել
- Սառնարանի տուփից տնակ սարքել
- Պսակներ հյուսել
- Լիմոնի թթվի ու սոդայի օգնությամբ հրաբուխ սարքել
- Ցույց տալ էլեկտրաֆիկացված թղթից պարող մարդուկներ
- Տպիչի օգնությամբ գրել թղթի վրա
- Դատարկ շշերից պզիկներ սարքել և դրանցով ջրոցի խաղալ
- Թռչունների ծլվլոցը լսել
- Ճյուղերը գցել հոսող ջրի մեջ և առուներ փորել
- Տնակ կառուցել
- Տերևաթափի/ձյան ժամանակ կանգնեցնել երեխային ծառի տակ ու թափ տալ ճյուղը
- Հետևել արևաձագին ու մայրամուտին
- Նայել լուսնին
- Նայել ամպերին և նմանեցնել դրանք ինչ-որ բանի
- Քամուց պտտվող թղթե պտուտակ պատրաստել
- Մութ սենյակում խաղալ լապտերով
- Խատուտիկներից ութոտնուկ պատրաստել
- Գնալ ձկնորսության
- Ձյան մեջ հետքեր թողնել
- Կերակրել թռչունների
- Գաղտնիքներ պահել
- Տան կահույքից տնակ պատրաստել
- Խարույկի վրա հաց խորովել
- Օդապարիկ բաց թողնել
- Երեխային պտտել օդում
- Ավազը փորփրել ու ավազե ամրոցներ սարքել
- Մոմերի լույսի ներքո նստել մութ սենյակում
- Լողացնելուց թաց մազերով պոզիկներ սարքել
- Փչել դատարկ շշի մեջ
- Արագ-արագ ասել նույն բառն այնքան ժամանակ, մինչև ուրիշ բառ արտաբերի
- Ամերիկյան հնդկացիների հաղթական գոչոցն արձակել
- Զարմանալ սեփական շողքի մեծության վրա և բռնոցի խաղալ դրա հետ
- Ցատկել ջրափոսի մեջ
- Կաթով գրառումներ անել
- Ջրապտույտ սարքել ջրով լի բաժակի մեջ
- Գանձ թաքցնել ապուրով լի ափսեում
- Շփվել ժեստերի օգնությամբ
- Կեռասից ականջօղեր պատրաստել
- Փչելով թռցնել փետուրը
- Մրջյուն ուտել
- Սինձ ուտել
- Ձևավոր բլիթներ սարքել
- Խոտի վրա հատապտուղներ հագցնել
- Ցիկլոպ-ցիկլոպ խաղալ
- Միասին երգել
- Նորոգել կոտրված խաղալիքը
- Օճառաջրի պղպջակներ բաց թողնել
- Տոնածառ զարդարել
- Եղեգնից շվի պատրաստել
- Տիկնիկների համար տնակ կառուցել
- Ծառ բարձրանալ
- Ուրվական-ուրվական խաղալ
- Դիմակահանդեսային շորեր սարքել և հագնել դրանք
- Խոսել երազանքների մասին
- Նվագելցինքնաշեն թմբուկով
- Փուչիկներ թռցնել
- Մանկական հանդես կազմակերպել
- Նայել գունավոր ապակիների միջով
- Նկարել քրտնած ապակու վրա
- Ցատկել չորացած տերևակույտի մեջ
- Ճաշը սկսել քաղցրավենիքով
- Երեխային մեծերի հագուստ հագցնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել