Ամբողջ աշխարհում շպարանք արտադրելը համարվում է եկամտաբեր ոլորտներից մեկը:

Ըստ եվրոպացի դեղագետների 1 տարվա ընթացքում միջին տարիքի կնոջ դեմքի մաշկը ներծծում է մոտ 2 կիլոգրամ կոսմետիկա: Այս ցուցանիշը նույնիսկ կարելի է կրկնապատկել հայ կանանց համար, քանի որ մենք փոքր ինչ չարաշահում ենք այն: Իսկ ահա, տղամարդիկ ամբողջ կյանքում շուրջ 8 կիլոգրամ շրթներկ են ուտում, իսկ առավել կրքոտ տղամարդիկ 12 կիլոգրամ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տասը կնոջից իննը ուշադրություն չի դարձնում թարթչաներիկի ժամկետին կամ օրինակ շատ հանգիստ կարող են օգտագործել շրթներկի մնացած պարունակությունը, որը վաղուց աղբաման պետք է նետվեր:

Բազմաթիվ կանայք օրական օգտագործում են մինչև 20 տեսակի շպարանք, իսկ դրանց միախառնումը հնարավոր չէ ասել, թե ինչ հետևանքի կհանգեցնի:

Մասնագետները հորդրում են կանանց չչարաշահել կոսմետիկան, անուշադրության չմատնել ժամկետը, բաղադրությունը, որպեսզի հետագայում այն լուրջ մաշկային հիվանդությունների չհանգեցնի:

Ինչպես տեսնում եք շպարանքը հրաշքներ է գործում ;)

Օրեցոր շուկայում ավելանում են շպարանքի տեսականիները, որը մի կողմից լավ է, քանի որ լայնանում է ընտրության հնարավորոությունը, մյուս կողմից կասկածի տակ է առնվում դրանց ծագումն ու բաղադրությունը:

 

 

 

 

 

   Հ.գ. armladies -ը խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ կոսմետիկայի բաղադրությունը և չչարաշահել այն: Ի վերջո գրեթե յուրքանչյուր տղամարդ զզվում է կնոջ առատ կոսմետիկայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել