Գերբնական երևույթների ուսումնասիրությունները երկար ժամանակ գիտության շատ վիճելի դաշտ են եղել: Վիկտորիական դարաշրջանի Անգլիայի՝ ուրվականներ պատկերող լուսանկարների իսկությունը ևս բացառություն չէ: Ուիլլիամ Հոուփի այս լուսանկարները պատահաբար հայտնաբերվել են ինչ-որ գյուղական գրախանութից: 19-րդ դարում ապրած լուսանկարիչը մանրազնին ուսումնասիրում էր դրանք` հույս ունենալով բացահայտել դրանց առեղծվածը:

Հոուփը, երբ լուսանկարում էր իր ընկերոջը, լրիվ պատահաբար սկսել է լուսանկարել ուրվականների, և նկարը հանելիս տեսել էր, որ կադրում ուրվական կա: Այդ օրվանից ի վեր, Հոուփը թողել էր իր հիմնական աշխատանքը, հիմնել գաղտնի ակումբ, որը բաղկացած էր 6 լուսանկարիչներից, որոնք լուսանկարում էին ուրվականների: Ստանալով արքեպիսկոպոս Թոմաս Քոլլու օրհնությունը՝ նրա գաղտնի ակումբը սկսեց հանրայնացնել իրենց արած լուսանկարները, որոնցում երևում էին, թե ինչպես են մահացածների ուրվականները շրջապատում կենդանի մարդկանց:

Առաջին աշխարհամարտը իսկական բում դարձավ Հոուփի բիզնեսի համար, որովհետև բազմամիլիոն զոհերի հարազատներից շատերը դիմում էին նրան` հույս ունենալով ևս մեկ անգամ տեսնել իրենց զոհված սիրելիներին: Հոուփի գործերն այնքան լավացան, որ նա տեղափոխվեց Լոնդոն ու դարձավ պրոֆեսիոնալ մեդիում: Սակայն ժամանակի հետ Հոութի ակումբի շուրջ վատ համբավ էր ձևավորվում: Մարդիկ ասում էին, որ նրանք խաբեբաներ են, ովքեր հարստություն են դիզում մարդկային դժբախտության ու հիմարության վրա:

Բանը հասավ նրան, որ 1920-ականներին բազմաթիվ մարդիկ անպայմանորեն ուզում էին ապացուցեին, որ Հոուփի թիմը զբաղվում է խաբեբայությամբ: Նման փորձերից ամենահաջողվածը Հարրի Փրայսի հետազոտությունն էր, ով կարողացավ ապացուցել, որ կադրում հայտնվող ուրվականները ոչ այլ ինչ են, քան մութ սենյակում տեխնիկական հնարքների արդյունքում գոյացող օպտիկական խաբկանք: Այլ կերպ ասած, Փրայսը պարզել էր, որ Հոուփը, պարզապես երկու կադր համադրելով, ստանում է ուրվականի էֆֆեկտ, ինչի մասին էլ մշտապես հրապարակայնորեն հայտարարել է:

Բայց արի ու տես, որ անգամ այդ բացահայտումից հետո, Հոուփն ուներ իր աջակիցների մեծ բանակ, որի մեջ մտնում էր նաև աշխարհահռչակ գրող Արթուր Կոնան Դոյլը: Այնպես որ, Հոուփը շարունակում էր խաբել մարդկանց՝ ընդհուպ մինչև իր մահը` 1933 թվական: Զավեշտալին այն է, որ Կոնան Դոյլը, ով կյանք էր տվել գրականության ամենահնարամիտ ու խելացի դետեկտիվին, ինքը այդպես էլ չհավատաց, որ իրեն ողջ ընթացքում խաբել են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել