Յուրաքանչյուր կենդանու բնությունն օժտել է պաշտպանական յուրահատուկ ունակություններով: Մեկը կարող է անթերի կերպարանափոխվել, մյուսը սուր ատամներ և ճանկեր ունի, երրորդը՝ թույն: Լոնոմիա ցեղատեսակի թրթուրը, թերևս, բնության ամենասիրելին է: Այլապես, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ նրա թույնն ունի մարդկությանը հայտնի ամենահզոր բնական տոքսինները: Այս թրթուրին դիպչելուց հետո մարդու մոտ ներքին արյունահոսություն է սկսվում, հնարավոր է նաև ուղեղի արյունազեղում: Ավարտը բոլորին հայտնի է: 

Опасная гусеница рода лономия (15 фото)

Հարավային Բրազիլիայում, Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում ճանապարհորդելիս անչափ զգույշ եղեք: Հենց այս երկրների տրոպիկական անտառներում կարելի է հանդիպել այս վտանգավոր թրթուրին: Ամեն ինչ այդքան սարսափելի չէր լինի, եթե նրանք չսկսեին հայտնվել մրգային այգիներում և բնակելի վայրերում:

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Опасная гусеница рода лономия (15 фото)

Опасная гусеница рода лономия (15 фото)

Մարդիկ, բնականաբար, չէին ուզենա հանդիպել այդ հրեշավոր թրթուրին, բայց նա կարողանում է հիասքանչ կերպով կերպարանափոխվել ծառի կեղևի կամ մամուռի նման, ինչի արդյունքում նրան գրեթե անհնար է նկատելը: Թրթուրի երկարությունը 4.5-7 սմ է: Նրա ամբողջ մարմինը պատված է փշերով: Թրթուրի մեջքին սպիտակ բիծ կա, որը նման է «U» տառին:

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Նրա յուրաքանչյուր փուշը կարող է ծակել մարդկային մաշկը: Նրանցից յուրաքանչյուրում գեղձերի հատուկ ուղիներ կան, որոնք հակամակարդիչ դասի թույն են արտադրում: Հանկարծակի շփումից այդ փշերն անմիջապես մխրճվում են մաշկի մեջ, և թույնը ներթափանցում է արյան մեջ: Այն արագորեն տարածվում է մարմնում: Այդ պատճառով արյունահոսությունը տեղի է ունենում ոչ միայն վնասված հատվածում:

Ամենավտանգավորը այն է, որ կարող է տեղի ունենալ ուղեղի արյունազեղություն: Արդյունքում մեծ է մահանալու հավանականությունը:  

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Հանգստացնում է այն փաստը, որ վտանգից պետք է զգուշանալ տարին միայն մի քանի ամիս, մինչև թրթուրը գեղեցիկ թիթեռ է դառնա:

Опасная гусеница рода лономия (15 фото)

Опасная гусеница рода лономия (15 фото)

Մասսայական արյուազեղության դեպք առաջին անգամ գրանցվել էր Ռիո Գրանդե դո Սոլում (Բրազիլիա)՝ տեղացի ֆերմերների շրջանակում: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչն էր պատճառ հանդիսացել: Ֆերմերներից ոմանք մահացել էին:

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Ահա ևս մեկ պատմություն. Պերուում անցկացրած արձակուրդից վերադառնալուց հետո 22-ամյա կանադուհին իր մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ էր հայտնաբերել: Նա միանգամից դիմել էր բժիշկներին, որոնք սկզբում չհասկացան, թե որն էր արյունազեղության պատճառը: Բայց երբ հիվանդն ասաց, որ բոբիկ ոտքով կանգնել է 5 փոքր թրթուրների վրա, ամեն ինչ արդեն պարզ դարձավ: Բժիշկները կապվեցին իրենց բրազիլական կոլեգաների հետ և անմիջապես հակաթույն ուղարկեցին Կանադա: Սակայն արդեն չափազանց ուշ էր: Աղջկա մոտ երիկամային անբավարարություն էր սկսել: Մահը վրա էր հասել թունավորման 10-րդ օրը:

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Այն նույն նահագում, որտեղ թունավորվել էր աղջիկը, 5 տարվա ընթացքում 700 դեպքեր էր գրանցվել: Տարեցտարի տուժածների քանակն ավելանում է: Սան Պաուլոյում Butantan համալսարանի կողմից հակաթույն է ստեղծվել: Այն շատ էֆֆեկտիվ է, բայց ամենակարևորը, պետք է այն ներարկել թրթուրի հետ շփումից 12-24 ժամ հետո:  

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Այնպես որ, ճանապարհորդելով տրոպիկական երկրներում, շատ զգույշ և ուշադիր եղեք: Երբեմն հասարակ հետաքրքրասիրությունը կարող է ողբերգական ավարտ ունենալ:

 Опасная гусеница рода лономия (15 фото)

 Опасная гусеница рода лономия (15 фото)

 Опасная гусеница рода лономия (15 фото)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել