Ինչպես կես դար առաջ, այսօր Lamborghini-ն նույնպես համարվում է խելահեղ արագության, հզորության, իտալական շքեղության խորհրդանիշ:
Ստեղծել նոր ընկերություն, արագ զարգացնել այն համաշխարհային մասշտաբի, ստեղծել նոր ընկերություն արդեն այլ ոլորտում – ահա այս ամենի համար իրոք հսկայական կամք ու տաղանդ է պետք: Հենց այսպիսի տաղանդ էլ ուներ Ֆերուչիո Լամբորջինին: Սկզբից Ֆերուչիոն զբաղվում էր տրակտորների արտադրությամբ, սակայն տեսավ, որ ավտոմեքենաների ու գինու բիզնեսն ավելի գայթակղիչ է: Լամբորջինին թողեց իր տրակտորների արտադրությունն առանց փոշմանելու, քանի որ նրա համար ամենակարևորը զբաղվելն էր այն բիզնեսով, որը սրտին մոտ էր:
Ֆերուչիո Լամբորջինին ծնվել է 1916 թվականին Ռենացիո դի Չենտո գյուղում: Ֆերուչիոյի ծնողները ֆերմերներ էին, որոնք զբաղվում էրն գինու արտադրությամբ: Սակայն Ֆերուչիոն շատ էր սիրում տեխնիկան և 1933 թվականին նա ընդունվեց Բոլոնիայի համալսարանի արտադրական դիզայնի ֆակուլտետը, որտեղ սովորում էր տրակտորների և այլ տեխնիկաների պատրաստման մեխանիզմները: Բայց այդպես էլ նա չկարողացավ աշխատել իր մասնագիտությամբ, քանի որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը և Ֆերուչիոն մեկնեց Հռոդոս կղզի, որտեղ գտնվում էր իտալական ավիաբազան: Այստեղ ի հայտ եկան ապագա մեքենաշինության վարպետի տաղանդի նշույլները, երբ նա իր ձեռքի տակ եղած քիչ քանակությամբ պահեստամասերով կարողանում էր վերանորոգել անհույս թվացող ինքնաթիռի շարժիչները:
Ֆերուչիո Լամբորջինի
Պատերազմից հետո Իտալիան պարտություն էր կրել և իսկապես ծանր կացության մեջ էր, երբ Ֆերուչիոն վերադարձավ հայրենի գյուղ` մտածելով, թե ինչով պետք է զբաղվի: Օգտագործելով իր տեխնիկական հմտությունները` նա մետաղի ջարդոններից տրակտոր հավաքեց, որին հաջորդեց երկրորդը, ապա երրորդը: Ծախելով իր տրակտորները` Ֆերուչիոն աշխատեց իր առաջին կապիտալը, այսպես ասած ոչնչից կարողացավ ստեղծել սկզբնական կապիտալ: Այդ գումարով նա սկսեց հավաքել և գնել պատերազմի տարիներից մնացած մետաղյա ժանգոտ ջարդոնները: Այդպիսով, հավաքելով այս մասերը, Լամբորջինին մի քանի օգնականներ վարձեց, որոնց հետ սկսեց հավաքել միջին չափի տրակտորներ, որոնց պահանջարկը պարզվեց շատ մեծ էր:
Շարունակությունն՝ այստեղ