1in.am-ը գրում է.
Թուրքիայում անվտանգության վարչության կառույցում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում պաշտոնից զրկվել և այլ պաշտոնի է փոխադրվել ավելի քան 800 ոստիկան՝ հաղորդում է Haber Turk-ը:
Այս վերադասավորումները տեղի են ունեցել հինգշաբթի երկրի չորս քաղաքներում: Անկարայի անվտանգության վարչությունում վերադասավորումը վերաբերել է 500, Իզմիրում՝ 274, Գազիանթեփեում և Ստամբուլում՝ 55 ոստիկանի:
Թուրքիայում հակակոռուպցիոն սկանդալից հետո պաշտոնը, ծառայության վայրը փոխել է շուրջ 6000 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_248321.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



