Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի:
Դասից տուն էի գնում, աստիճանների վրա մի կին ինձ ասում է:
-Տղա ջան, որ մի բան խնդրեմ, կանե՞ս:
-Իհարկե կանեմ, -պատասխանեցի ես:
Ու գիտեք ի՞նչ է խնդրում: Ասում է ՝ ես չեմ կարողանում աթոռի վրա կանգնել, բոյս չի հասնում, կարող ա ընկնեմ, օգնիր 47 բնակարանի գազը փակենք: Ես իրեն ասում եմ Դուք ո՞վ էք, որ ուզում էք փակեք, ասեց գազի վարչությունից եմ, չեն վճարել, պիտի փակեմ իրենց գազը: Ահավոր էր: Ես չէի կարող հարևանիս վատություն անել, 4-5 տարեկան երեխային ցրտի մեջ թողել, բայց մի կողմից ինչպե՞ս կարող էի անտեսել կնոջ խնդրանքը: Բա որ հանկարծ ընկներ և ինչ-որ բան պատահեր իրեն, բա որ հանկարծ մահանար, կամ հաշմանդամ մնար, կամ ուրիշ մի բան, ես ինչպե՞ս կարող էի հանգիստ խղճով ապրել:Երկու կողմից ճնշում:
Միևնույն է, ինչ էլ անեի, ինձ հակասելու էի: Մի կողմից խնդրանքը և անհանգստությունը, իսկ մյուս կողմից հարևաններս, փոքրիկ երեխան, ցուրտը:
Ի՞նչ անեի: Որոշեցի խնդրեմ, որ ուրիշին ասի, ես չեմ կարող մարդկանց վատություն անել: Ասեցի և բարձրացա: Մի քանի քայլ հետո հասկացա, որ պետք է հետ վերադառնամ, ստիպված խաբեմ կնոջը: Ասեցի կփակեմ, բայց չփակեցի: Փաստորեն խաբեցի նրան, ինձանից տարիքով մեծ կնոջը:
Ուրե՞նք հասել հայ ժողովուրդ: Միայն չարն ու վատն է մնացել մեր սրտերում, իրար հանդեպ չարություն, ատելություն ենք զգում, վատություն ենք անում միմյանց:
ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ:
Ինչի՞ գազի թանկացման պատճառով փոքրիկ երեխան պիտի ցրտի մեջ մեծանա: Ինչի՞ գազի աշխատողը պիտի վատություն անի դիմացինին:
Ինչի՞ ես պիտի խաբեմ ինձանից մեծ կնոջը:
ԻՆՉԻ, ԻՆՉԻ, ԻՆՉԻ...
Ինչի՞: Որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որովհետև հայի համար սուտը, խաբեությունը, կեղծիքը, ատելությունն ու չարությունը արժեքներ են:
Բոլորը դժգոհում են ներկա իշխանություններից, բայց այդ դժգոհողներն էլ չեն գիտակցում, որ իրենք ավելի վատն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել