Կյանքի հարատեւության ընթացքում ծովի ալիքների պես ստանում ենք անընդմեջ հարվածներ և չենք կարողանում շունչ քաշել… Մենք սուզվում ենք… սուզվում ենք ծովի խոր անդունդը. Մեր հոգին անհանգիստ է, նա մեզ վեր է տանում, բայց մարմինը համոզում է հոգուն չբարձրանալ վեր, մեզ վերը փրկություն չկա, մեզ ծովի ալիքները նորից պետք է հարվածեն: Այնտեղ հուսահատությունն է եւ անարդարությունը, ես չեմ կարող դիմակայել այլեւս, այն ինձ միշտ խաբում է եւ գայթակղեցնում… 
Փակենք մեր աչքերը, քանզի մարդկային պայքարը անօգուտ է, չկա փրկություն մեզ համար այս աշխարհում, փակենք մեր կյանքի դռներ վերջապես եւ դադարենք գոյություն ունենալ: Հոգին վեր է բարձրանում, սթափեցնում է մարմինը եւ արթնացնում հուշը եւ արթնացնում այն խոսքը, որ ասում է բանաստեղծը, թե հուշը երջանկություն է… Եւ մարմինը, հիշելով երանական վիճակը եւ ամենակարեւորը, որ Աստծու նմանությունը եւ պատկերը ունի, բռնում է իր հոգու ձեռքից եւ վեր են բարձրանում… Կյանքի հարատեւության մեջ մենք ընկնում ենք եւ բարձրանում, եւ հաղթանականը կայանում է նրանում, որ մենք չենք հուսահատվում, այլ կամենում ենք եւս մեկ անգամ բարձրանալ: Մենք ձգտում ենք հասնել գագաթին եւ վերջապես շունչ քաշենք այս խորը եւ անիմաստ հարվածներից: 

Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել