1in.am-ը գրում է.
Ծնողների հետ վատ հարաբերությունները նպաստում են ճարպակալմանը. պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Developmental & Behavioral Pediatrics գիտական ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 427 երեխաներ ու նրանց ծնողները:
Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ ընտանիքներում, որտեղ ծնողների ու երեխաների միջև վատ հարաբերություններ են նկատվում, երեխաները տառապում են ճարպակալմամբ:
Հետազոտողների կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ սթրեսը նպաստում է շատ ուտելուն, ինչպես նաև «բացասական» զգացումները վնասակար մթերքով «ուտելուն»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_248289.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



