MHM84851Nyut.am-ը գրում է.

Անցյալ տարվա մայիսին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 օրենքը (գենդերային օրենք) նախատեսված է գենդերային հավասարություն ապահովելու: «Իրատես դե ֆակտո» ակումբում «Համասեռամոլներն ընդդեմ քրիստոնեական արժեքների» թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշելով այս մասին, հայտնի հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հավելեց, որ «գենդեր» բառը տերմին է, և խոսքը սոցիալապես ձեռք բերված վարքագծի, սեռի մասին է, որը լինելով ձեռքբերովի, կարող է չհամընկնել անձի ֆիզիոլոգիական կամ բնատուր սեռի հետ:
«Միասեռականության պատճառով մարդկության մեջ տարածվեց ՍՊԻԴ (ՁԻԱՀ) հիվանդությունը,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Եթե դուք բացեք Պողոս Առաքյալի Թուղթ Հռովմեացոցը, 1-ին գլխի 26 համարը կարդաք, գրված է` էգերն իրենց բնական պետքն անբնական ճանապարհով բավարարեցին, նույնպես էլ արուները թողած բնական ցանկությունն էգի հանդեպ, իրար հետ վառվեցին, բորբոքվեցին, իրար մեջ խայտառակություն գործեցին և իրենց մարմնի վայելած հատուցումն իրենց մարմնի մեջ ընդունեցին»:
Ըստ Խ. Ստամբոլցյանի, Պողոս Առաքյալի մարգարեությունը կատարվել է, մարդիկ միասեռականության պատճառով ստացել են մի հիվանդություն, որն իրենց մարմնի վայելածի հատուցումն է, և սա փաստորեն աստվածային պատիժ է:
«Հիմա կարող եք հարցնել` ի՞նչու, չէ՞ որ այդ արատը միշտ եղել է, նախկինում ՍՊԻԴ չկար,- ասաց մամուլի ակումբի հյուրը:- Որովհետև նախկինում երբեք ոչ մի պետության կողմից չի խրախուսվել, միասեռականների միությունը չի ճանաչվել որպես ընտանիք: 70-ական թվականներին երբ Միացյալ Նահանգների նահանգներից մեկում թույլ տրվեց, որ նրանք ամուսնանան և միասեռականների թաղամաս կազմեն, առաջին անգամ այդ հիվանդությունը ծագեց իրենց մեջ, այսինքն` երբ որ մարդկությունը գնաց այդ պղծությունն օրինական երևույթ համարելու ճանապարհով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել