Ս.թ. հունվարի 8-ին իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների «ջանքերով» էպիլեպսիայով տառապող ՀՀ 24-ամյա քաղաքացին դատապարտվել է չորս ու կես տարվա ազատազրկման: Տես այստեղ

Իմ կողմից խնդրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ ուսումնասիրել վերը նշված հանգամանքները և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալ ներկայացված փաստերին և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ:
Մի բան կարող եմ ավելացնել, որ ակնհայտ անմեղ անձը այս պահին գտնվում է կալանքի տակ:
Իմ կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ արդարացման պահանջով: Դատական նիստը նշանակվել է սթ. փետրվարի 4-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել