168.am-ը գրում է.
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Մոսկվայի թիվ 20 քաղաքային հիվանդանոցում 57 տարեկան հասակում մահացել է Դեդ Հասանի բարեկամը՝ «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի։ Մի քանի օր առաջ Թիմուրն ընկել է կոմայի մեջ, նրա թոքերին միացվել է արհեստական շնչառության ապարատ, սակայն նա մահացել է՝ գիտակցության չգալով։ Գործակալության տվյալներով՝ Թեմուրի Միրզոևը «օրենքով գող» է ճանաչվել 1974 թվականին Վրաստանում։ Նա նախկինում 4 անգամ դատապարտվել է գողության, խուլիգանության, թմրանյութեր և զենք պահելու համար։ Ընդհանուր առմամբ, Թեմուրի Միրզոևը բանտում անցկացրել է 13 տարի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/01/31/324355.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



