1in.am-ը գրում է.
45-ամյա փոփ-աստղ Քայլի Մինոուգը ներկայացրել է իր նոր երգը:
Երգչուհու խոսքերով՝ հերթական ձայնասկավառակի ձայնագրությունը ծանր է ընթացել: Բացառություն չի եղել նաև առաջին երգը՝ Into The Blue-ն: Մինոուգի համար կյանքի այդ փուլում աշխատանքի վրա կենտրոնանալը շատ դժվար է եղել: 35-ամյա մոդելից բաժանումը ծերացող կնոջ համար մեծ հարված էր: Արդյունքում նման ապրումները, ինչպես սովորաբար, վերածվել են երգի:
«Into The Blue»-ն ինձ համար առանձնահատուկ երգ է, քանի որ այն իմ զգացմունքներից իր մեջ շատ բան է ներծծել»,- կիսվել է Քայլին:
Նա նաև նշել է, որ շատ է անհանգստանում, թե լսարանը ինչպես կընդունի իր նոր՝ 12-րդ ձայնասկավառակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_248194.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել