Aysor.am-ը գրում է.
Դերասանուհի Մեգ Ռայանը պատրաստվում է փորձել իրեն որպես ռեժիսոր: Հետաքրքիրն այն է, որ Ռայանը հայտնի դերասան Թոմ Հենքսի հետ պատրաստվում է էկրանավորել հայազգի գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը: Այս մասին գրում է «Hollywood reporter»-ը՝ նշելով, որ ֆիլմը կոչվելու է «Իթակա»:
Նշենք, որ Սարոյանի «Մարդկային կատակերգության» գլխավոր հերոսը 14-ամյա Հոմեր Մաքքոլին է: Նրա եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից և մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմին: Հոմերը պետք է հոգա իր ընտանիքի կարիքներն ու այդ պատճառով սկսում է աշխատել փոստում, բաժանում է հեռագրեր:
Հաճախ 14-ամյա տղան ստիպված է լինում հասցեատերերին բերել վատ հեռագրեր, որոնցից հարազատներն իմանում են իրենց տղաների մահվան մասին պատերազմի ռազմաճակատում: