1in.am-ը գրում է.
Հունվարի 30-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 15մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1956 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_incidents_248188.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



