Հղիությունը պարզելու 9 անհավանական թեստ

Life.panorama.am-ը գրում է.

Հղիության թեստերը լայն տարածում են գտել 1978 թվականին, սակայն հղիության փաստը ստուգելու համար անհրաժեշտ էր երկու ժամ, իսկ պատասխանները` ոչ միշտ էին ստույգ լինում: Ներկայում այն շատ արագ և հեշտ է որոշվում. պարզապես պետք է մեզի մեջ ստուգել խորիոնային գոնադոտրոպինի հորմոնի առկայությունը: Մինչ այս հայտնագործությունը` կանայք դիմում էին ամենատարբեր միջոցներին:

Ցորենի և գարու թեստ

 Այս թեստը հղիությունը որոշելու թեստերից ամենաառաջինն էր: Դրան էին դիմում Հին Եգիպտոսի կանայք: Նրանք մի քանի օր միզում էին ցորենի և գարու հատիկների վրա ու հետևում, թե դրանցից որը արագ կաճի: Եթե ցորենն է աճել, ապա աղջիկ էին ունենալու, իսկ եթե գարին` տղա: Եթե դրանցից ոչ մեկը ծիլ չէր տվել, ուրեմն կինը հղի չէր:

Սոխի թեստ

Այս միջոցին են դիմել Հին Հունաստանում: Բժշկության հիմնադիր Հիպոկրատը գտնում էր, որ կինը կարող էր հղիության մասին իմանալ հեշտոցի վրա գիշերը սոխ կամ այլ հոտավետ բանջարեղեն դնելով: Եթե առավոտյան բերանից սոխի հոտ գար, ուրեմն կինը հղի չէր: Ըստ Հիպոկրատի` եթե կնոջ արգանդը բաց է, սոխի հոտը հեշտոցից հասնում է բերան, իսկ եթե փակ է (հղիության առկայության դեպքում), ոչ մի հոտ չպետք է լիներ: 

Գարեջրի թեստ

Սա նույնպես տարածված էր Հին Եգիպտոսում: Հատակին լցնում էին գարեջուր, իսկ կինը պետք է նստեր դրա վրա: Սենյակում հոտը սարսափելի էր, և բնականաբար սրտխառնոց էր առաջացնում: Փսխումների թվով էլ որոշում էին կնոջ հղի լինել կամ չլինելը:

 

Փականի թեստ

15-րդ դարում կինը հղիությունը որոշելիս միզում էր ամանի մեջ, իսկ հետո փական կամ բանալի գցում և կանգնում երեք-չորս ժամ: Այնուհետ մեզը դատարկում էին և զգուշորեն հանում էին փականը: Եթե ամանի հատակում մնում էր կնոջ ձեռքի հետքը, նշանակում էր՝  նա հղի է:

 

Մեզի «մարգարեները»

 (Пророки от мочи) 16-րդ դարում եվրոպացի որոշ «փորձագետներ» վստահեցնում էին, որ կարող են հղիությունը որոշել մեզի գույնով, հոտով և խտությամբ: Նրանք մեզը խառնում էին գինու մեջ և դիտում արդյունքները: Ինչքան էլ տարօրինակ էր, այս մեթոդը խելքին մոտ է, քանի որ ալկոհոլը կարող է ռեակցիայի մեջ մտնել հղի կնոջ մեզի մեջ առկա սպիտակուցների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել