1in.am-ը գրում է.

2013-ի հոկտեմբերին երկրորդ անգամ մայրացած Հոլի Բերին Մեխիկոյի կինոփառատոնի ժամանակ ցուցադրել է հոյակապ մարմինը: Որդու ծնվելուց հետո դերասանուհին հանրությանը ներկայացել է ընդամենը երեք անգամ, բայց դրանցից յուրաքանչյուրը մեծ տպավորություն է թողել: 

Այս անգամ Բերին բոլորին զարմացրել է իր կազմվածքով: Դերասանուհին կրել է ազատ տիպի սև զգեստ, որը հեշտությամբ կարող էր ցուցադրել 47-ամյա դերասանուհու մարմնի թերությունները: Բայց դա տեղի չի ունեցել, քանի որ Հոլին անթերի տեսք ունի: 

Աստղը հրաժարվել է վառ դիմահարդարումից: Նա միայն աչքերի ստվերաներկ, տուշ ու վարդագույն շրթներկ է օգտագործել, որը բավական է եղել նրա թարմ դեմքի համար: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել