Armnewstv.am-ը գրում է.
Մաքսային միությանն անդամակցող երկրները պետք է երրորդ երկրների նկատմամբ կիրառեն Միության սահմանած մաքսատուրքերը և դրույքաչափերը: Մաքսային միության տարածքում ապրանքների մոտ 60 տոկոսի դրույքաչափերը ավելի բարձր են, քան Հայաստանում: 17 տոկոս ապրանքների դրույքաչափերը նույնն են, իսկ ապրանքների 14,5 տոկոսը Մաքսային միության մաքսատուրքերն ավելի ցածր են, քան Հայաստանում: 2 տոկոսն էլ Մաքսային միությունում այլ դրուքաչափերով են հաշվարկվում: Բայց մյուս կողմից` Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և համաձայն այնտեղ ստանձնած պարտավորությունների՝ մաքսային դրույքաչափերը փոփոխվելու են դեպի նվազում, որի վերջնական պատկերը կլինի 2020 թ-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/1391098634
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



