Esem.am-ը գրում է.
Երգչուհի Նարինե Դովլաթյանը տևական ժամանակ է, ինչ նորություններ չի ներկայացնում իր հանդիսատեսին: ESem.am-ը զրուցեց նրա հետ և պարզեց` արդյոք իր համար այլ զբաղմունք է գտել: «Չէ, երգն ինձ համար միշտ առաջնային է և այլ աշխատանք չեմ գտել: Տևական դադարը հանդիսատեսի համար էր, սակայն ես միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ եղել,- ասաց Նարինեն և հավելեց, որ հեռուսատեսային ծրագրերի էլ հաճախ չի մասնակցում, որպեսզի չկրկնվի: -Հրավերներ լինում են, սակայն քչերն եմ ընդունում, քանի որ անիմաստ եմ համարում նույն բանի մասին անընդհատ խոսել»: Ըստ երգչուհու` ակումբային համերգներ հաճախ չունենալն էլ է պայմանավորված նույն հանգամանքով. «Ես պարբերաբար թարմացնում եմ ծրագիրը, որով ներկայանում եմ: Չեմ սիրում անընդհատ նույն կերպ ներկայանալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ