Խնդրում եմ, մի հատ նայեք այս տեսանյութը էլի։ Նայեք՝ հասկանալով, որ միայն այս ընտանիքը չէ, որ այս պայմաններում է ապրում, այլ հարյուրավոր այլ ընտանիքներ, որոնք երկրաշարժից գրեթե 25 տարի անց էլ դեռ բնակարաններ չեն ստացել…

 

 

 

 

Ու մինչ այս մարդիկ տքնում են անմարկային պայմաններում, իրենց անմարդկային քաղաքապետը շարունակում է կառուցել տարածաշրջանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը։ Լավ, Վարդանիկի տմարդությանը արդեն սովոր ենք, բայց ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ խղճով են այդ հյուրանոց ծառայություններից օգտվելու դրա հաճախորդները ու որ ավելի կարևոր է, ի՞նչ խղճով են քնելու այն չինովնիկներն ու իշխանավորները, ովքեր քաջ գիտակցելով, թե ինչ փողերով է կառուցվում այս հյուրանոցը՝ թույլ են տալիս, որպեսզի Վարդանիկը կառուցի ու վայելի իր թալանը։

Էս էլ տխրահռչակ Ալեքսանդրոպոլ հյուրանոցը՝ իր էքստերիերով ոււ ինտերիերով…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել