1in.am-ը գրում է.
Օպերային երգչուհին 2,5 մլն դոլարի հայց է ներկայացրել Ցինցինատիի դատարան: Կինը պնդում է, որ իր կարիերան կործանվել է անհաջող վիրահատությունից հետո:
Army Times-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ օպերային երգչուհի Ամի Հերբսթը և նրա ամուսինը՝ ամերիկացի նախկին սերժանտ Ջեյմս Հերբսթը, հայտարարել են, որ մանկաբարձները 2012-ին ծննդաբերության ժամանակ լուրջ վնաս են հասցրել երգչուհու մարսողական համակարգին:
Հայցում նշվում է, որ ծննդաբերության ժամանակ բուժքույրը առանց հիվանդի տեղեկության ու համաձայնության էպիզոտոմիա է իրականացրել: Ինչպես նշում է The Huffington Post-ը՝ էպիզիոտոմիան իրականացվում է ծննդաբերության ընթացքում երեխային չվնասելու և մոր փափուկ մկանների պատռվածքներից խուսափելու համար:
Ծննդաբերությունից հետո այդ պատռվածքը կարել են և կնոջը դուրս գրել հիվանդանոցից, սակայն հետագա խնդիրների պատճառով նա նորից դիմել է բժիշկների օգնությանը: Բժիշկները եկել են եզրակացության, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն վիրահատական ճանապարհով:
Հետվիրահատական բարդությունները ոչ միայն փոխել են ամերիկուհու կյանքը, այլև կործանիչ հարված են հասցրել նրա կարիերային: Բանն այն է չվերահսկվող գազարձակման և միզարձակման հետևանքով նա չի կարող վերսկսել օպերային երգչուհու իր կարիերան:
Հիվանդանոցի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը, իսկ մամլո քարտուղարը նշել է, որ բուժհաստատության ղեկավարությունն անհանգստացած է հիվանդի վիճակով: