2013թ-ի նոր ուսումնական տարվանից Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Vakcina-ն, երկրորդ բարձրագույն կրթությունն է սկսել ստանալ:
Շատերին հայտնի դիջեյը, ով առաջին մասնագիտությամբ կենսաբան է, սկսել է հետաքրքրվել նաև մարքեթինգով: Նրա ֆեյսբուքյան ընկերները հավանաբար արդեն գիտեն, որ այս օրերին օր ու գիշեր պարապում է համալսարանական քննությունները պատվով հանձնելու համար և իր ֆեյսբուքյան պատին կիսվում դասընթացի հարցաշարով:
ArmStar.am-ը, զրուցելով կենսաբան-դիջեյ-մարքեթոլոգի հետ, փորձեց հասկանալ, թե ինչպես է հանձնում քննությունները և ինչպես է ընթանում նրա ուսանողական կյանքը:

«Այս պահին երեք առարկայից երկուսն արդեն հանձնել եմ և 100 հնարավորից ստացել եմ 96 միավոր՝ մեր լեզվով ասած «5-ին գումարած», և մնացել է վերջինը՝ էկոնոմետրիկան, որը մարքեթոլոգների համար այդքան էլ մասնագիտական առարկա չէ, և այդ առումով այն ինձ համար ավելի բարդ է: Այս առարկան լավ սերտելու համար պետք են խորը տնտեսագիտական գիտելիքներ: Ժամանակի և զբաղվածության առումով փորձում եմ սա էլ պատվով հանձնել մնացածի նման »,- ասում է Արուսիկը:
շարունակությունը` այստեղ