Կալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսուցման բանաձևը ընդունվել է միաձայնPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը հունվարի 29-ին միաձայն ընդունել է Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը ներառելու վերաբերյալ բանաձևը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ»պարբերականը:

Ըստ աղբյուրի, չնայած թուրք լոբիստական խմբերի կողմից գործադրվող կոշտ դիմադրությանը, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը միաձայն է ընդունել AB 659 բանաձևը: 

AB 659 բանաձևն այժմ քննարկման կներկայացվի նահանգային Սենատում:

«AB 659-ի միաձայն ընդունումը հզոր հաղորդագրություն է, որ հնարավոր չէ գնել կամ ճնշել Կալիֆորնիայի պաշտոնյաներին` ճշմարտությունը և արդարությունը ժխտելու հարցում:Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը ողջունում է նահանգային վեհաժողովի անդամներ Նազարյանին և Աչաջյանին ցեղասպանության մասին ուսուցման այս կարևոր նախագիծը ղեկավարելու համար և ակնակլում են միասին աշխատելու նրանց հետ նահանգային Սենատում աջակցություն ևս ձեռք բերելու համար»- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել