ԱՄՆ զինվորականները սովորել են ինչպես բնական էլեկտրականությունը օգտագործել մարտի դաշտում: Նոր լազերային զենքի օգնությամբ նրանք կարող են ցանկացած վայրում կայծակի հարված առաջացնել: Խոսքը գնում է ամենաիսկական կայծակների մասին:
Ամերիկյան զինվորականները նոր սուպերզենքի թեստավորում են անցկացնում: Ինչպես գրում է LiveScience -ը, ապագայի զենքը կարող է մարտի դաշտում բառացիորեն կայծակներ ուղարկել: Որի օգնությամբ զինվորականները կարող են պայթեցնել հակառակորդի ռումբերը, անգամ տանկերը:
Այն աշխատում է հետեւյալ կերպ. լազերի օգնությամբ օդում հատուկ կանալ է ստեղծվում, որով էլեկտրական լիցքեր են անցկացվում, զինվորականները այժմ ըստ էության կարող են վերահսկել կայծակները `ուղարկելով այնտեղ որտեղ իրենց հարկավոր է:
"Մեզ երբեք չի ձանձրացնում դիտել թե ինչպես է փորձերի ընթացքում կայծակներով ոչնչացվում նպատակակետերը", - Ջորջ Ֆիշերի խոսքերն է մեջբերում պարբերականը, որը ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի, Պիկատինի ռազմական բազայում հետազոտական Կենտրոնի առաջատար մասնագետն է:
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2012/06/blog-post_7504.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




