Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները  եզրահանգել են, որ երաժշտությունը չափազանց արդյունավետ է քաղցկեղի բուժման ընթացքում: Այն հիվանդներին թույլ է տալիս ազատվել սթրեսից, ինչը բարձրացնում է թերապիայի արդյունավետությունը: Համապատասխան ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ամերիկյան Cancer պարբերականում:

Մարդու առողջական վիճակի վրա երաժշտության դրական ազդեցությունը չափազանց մեծ է: Այն շատ լավ լիցքաթափում է, օգնում է ազատվել տագնապի զգացումից, իսկ հիվանդի հոգեվիճակը մեծ ազդեցություն ունի բուժման ողջ ընթացքի վրա: Երաժշտությունը կարող է նույնիսկ մեղմել ցավի զգացումը: Ուսումնասիրության հեղինակ, բժիշկ Ջոան Խազեն նշում է, որ հիմնական թերապիան անհրաժեշտ է, անպայման, ուղեկցել երաժշտական թերապիայով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել