Արա՜, մահ-մահ-մահ... սատակում եմ... ճճճ
Արա, Հովիկը Դուբայում շեյխին ասել է.
-...պատվաբեր է պարգև հանձնել մի պետական գործչի, որը լեցուն է այդ մշակույթով...
Վայ հորս արև, մորս արև, ԱԺ-ի ու նրանց հաղորդագրության արև...
Արա, շեյխը ոնց է լեցուն... հո տարրա չի, որ լեցուն, լիփ-լիքը լինի... շեյխի հոգին գուցե լինի լեցուն, շեյխի կյանքը` մեկ էլ տեսար, բայց որ շեյխն անձամբ... չէի մտածի:
Արա, չեմ ասել՝ էդ մարդու` Արգամիչիս նկատմամբ մի քիչ ուշադիր եղե՛ք, ա՛յ իր համար ելույթ գրողներ, ինձ խոսելու տեղ մի թողեք:
Արա, էդ էլ չեղավ երիտասարդական խորհրդարանի հետ հանդիպման ժամանակ նրա համար գրած ելույթը..
ուր Արգամիչս սևով-սպիտակի վրա ասաց.
-Պետք չէ ճառ ասել, պետք է զանգ կախել...
Մեղա-մեղա... ես ու Աթաբեկ Խնկոյանը շուռ եկանք էդ վախտ.... գերեզմաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/275220462633203
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել